Վրան ռուսական բորբոս նստած խորհրդարան կունենանք

«Նախ և առաջ մենք գործ ունենք մի երևույթի հետ, երբ ՀՀԿ-ը ներկայանում է ինչ-որ մի դեմքով, հանկարծ այդ դեմքերը չքվում են, և տակը մնում են ռեյտինգայինով առաջադրվածները սֆաթները, դեմքերը գնում են և մնում է  այլանդակությունը, որ եղել է  մինչ այդ»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով ԿԸՀ-ի կողմից հրապարակված ինքնաբացարկների ցուցակից: Հարցին, թե այս ամենը հաշվի առնելով` ինչպիսի խորհրդարան ենք ունենալու, նա պատասխանեց. «Սովորական հետխորհրդային, եվրասիական, վրան ռուսական բորբոս նստած խորհրդարան կունենանք»: Իսկ մեկ այլ քաղաքագետ Արմեն Բադալյանը, խոսելով «Ծառուկյան» դաշինքի ու ինքնաբացարկ տված-չտվածների դեպքերի մասին, ասաց, որ ինչպիսին ընտրություններն էին, այնպիսին են հետևանքներն ու արդյունքներն են: «Սա ամենևին էլ չի զարմացնում ինձ, սպասելի էին նման զարգացումները»,-նկատեց նա:
Մեկնաբանություններ