Ռուս-թուրքական «բարեկամության» սպեցիֆիկան

Պայմանավորված ներքաղաքական խժդժություններով` հաճախ հանրության ուշադրության կենտրոնից դուրս են մնում արտաքին ճակատում տեղի ունեցող որոշ կարևոր  իրադարձություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանին: Բավական լուրջ գործընցներ են ընդթանում հատկապես ռուս-թուրքական հարաբերություններում, որոնք կարծես հետզհետե ջերմացման միտումներ են դրսևորում: Օրերս Ռուսաստանցի հայտնի լրագրող, սոցիոլոգ, Եվրասիական միջազգաին շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինն էր մեկնել Բաքու ու այնտեղից կատարել թուրքամետ հայտարարություններ`ընդգծելով ազատագրված տարածքների վերադարձման կարևրությունը: Սրանից մի քանի օր անց Սոչիում կայացել էր Էրդողանի ու Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կողմերը ձեռք էին բերել համաձայնություն հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել ռուս-թուրքական շահերի ընդհանրությունը մի շարք կարևոր հարցերում: Այս երկու իրադարձություններից, սակայն, մեզ համար առավել տագնապալից պետք է համարել Դուգինի այցը Բաքու, ուր թուրքամետ գործիչը իրեն բնորոշ ուղղախոսությամբ Բաքվին փորձել էր ակնարկել որոշ բաներ, որոնք ակնհայտորեն հակասում են մեր շահերին: Հարց է առաջանում` ինչի՞ն  է ձգտում Մոսկվան` թուրքերի ու ազերիների հետ փորձելով գնալ համագործակցության: Նախ`ակնհայտ է, որ ռուս-թուրքական եղբայրություն պատմության ընթացքում գրեթե երբեք չի եղել. այս երկու տերությունները մշտապես պատերազմել են միմյանց հետ ու թե՛ Բալկաններում, թե՛ Անդրկովկասում մշտապես հետապնդել հակառակ շահեր: Պատճառը, սակայն, գնալու երկխոսության թուրքերի հետ, ինչպես նաև որոշ ադրբեջանամետ մեսիջներ հղելու Ալիևին ամենևին էլ Մոսկվայի թուրքասիրությունը չէ. այս ամենն, եթե կուզեք, սիրիական ճգնաժամի յուրօրինակ արձագանքներն են: Ռուսաստանը փորձում է անել ամեն ինչ`Սիրիայից շուտափույթ կերպով ու առանց լուրջ կորուստների դուրս գալու համար, ինչպես նաև խուսափելու թուրքերի հետ սիրիական հողում բախումից: Պայմանավորված բացառապես Թուրքիային զսպելու քաղաքակնությամբ` Պուտինը որոշակի ժեստեր է կատարում, որոնցով փորձում է հասկացնել Էրդողանին, որ Կրեմլը պատրաստ է երկխոսության ու որ Էրդողանը լավ կանի, եթե չտրվի Արևմուտքի խաղերին, չգնա ընդդեմ Մոսկվայի շահերի: Ինչ վերաբերում է ազերիներին, ապա այս հարցում ակնհայտ է  մեկ բան. մի կողմից` Ռուսաստանը Ադրբեջանի հետ համագործակցության դուռը բաց է թողնում, մյուս կողմից փորձում է օգտագործել արցախյան հիմնահարցն իր շահերն Անդրկովկասում լիովին բավարարելու համաար: Այս առումով չափազանց խոսուն է հատկապես Դուգինի խոսքը, որը հնչում է հետևյալ կերպ. «Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը շատ լուրջ է...Եթե ժողովուրդներին հաջողվի համաձայնության գալ և Ադրբեջանին հետ վերադարձնել 5 օկուպացված շրջանները՝շատ լուրջ պահ կլինի ռուս-ադրբեջանական համագործակցության ոլորտում...Միևնույն ժամանակ Ղարաբաղի և մյուս 2 շրջանների պահով իրավիճակը մի փոքր բարդ է և դրա համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ...»: Ասվածից մեկ բան է հետևում.  Ռուսաստանը բնավ էլ չի երազում դառնալ Ալիևի քաղցր երազների ու երազանքների իրականցնողը, քանի որ կոնկրետ Արցախի վերաբերյալ ոչինչ չի  ասում: Երկրորդ`ցանկանում է ազատագրված տարածքներն իրենով անել` Ադրբեջանին դրանք վերադարձնելու քողի տակ այնտեղ տեղակայելով զորքեր: Փաստացի ստացվելու է, որ Ադրբեջանին ևս այդ հողերը չեն հասնելու, քանի որ դրանցում տեղակայվելու են խաղաղապահներ, ինչը, եթե կուզեք, նույնպես չի կարող բավարարել Բաքվին: Այսինքն` Մոսկվան թե՛ Երևանի, թե՛ բաքվի հաշվին փորձում  է լուծել իր խնդիրները` վարանելով, սակայն, դեռևս կոնկրետ վճռական քայլերի դիմել: Ինչ էլ լինի, ակնհայտ է մեկ բան. Անդկովկասում ընթանում են շատ զգայուն գործընթացներ, որոնց Հայաստանը պետք է պատրաստ լինի: Մեր դիվանագիտությունն իրավունք չունի վայրկյան ամգամ նիրհելու ու պետք է բոլոր հնարավոր սցենարների համար մշալած ունենա գործողությունների հստակ ծրագիր, հակառակ պարագայում`Հայաստանը դատապարտված է լինելու:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.