Այդ քաղաքական ուժերի համար դժվար է լինելու. Սերգեյ Մինասյան

«Ես կարծում եմ, որ այն քաղաքական ուժերի համար, որոնք խորհրդարան չեն անցել, հիմա էլ Երևանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում, դժվար է լինելու: Ընդհանուր առմամբ, կունենանք մի տենդենց, երբ որ ընդդիմադիր դաշտի մի որոշ քաղաքական ուժեր, մի որոշ հատված ավելի ակտիվ կգործի հասարակական կամ լրատվական դաշտում»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նա ընդգծեց, որ խորհրդարանում լինելու է մեկ ընդդիմադիր ուժ, և դա «Ելք» դաշինքն է: «Մնացածներն, ովքեր որ կդիմակայեն, կդիմանան այս 4-5 տարվա ընթացքում, կպատրաստվեն մյուս խորհրդարանական ընտրություններին կամ արտահերթ ընտրություններին, եթե, իհարկե, նմանատիպ ընտրություններ լինեն, իսկ մյուսների դեպքում կազմակերպչական խնդիրներ կունենան, բայց դա կլուծվի նրանով, որ նրանց ակտիվիստների կամ ներկայացուցիչների մի մասը կփորձի անցնել հասարակական կամ լրատվական դաշտ»: Իսկ «Ծառուկյան» դաշինքն էլ, ըստ քաղաքագետի, կլինի այլընտրանքային ընդդիմություն
Մեկնաբանություններ