«Շատ հաջող ծրագրեր են, հասարակությունը կգնահատի»

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը Norlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՊՆ-ի կողմից առաջ քաշված երկու նոր ծրագրերի մասին, ասաց, որ սրանք կնպաստեն նախ բանակի հզորացմանը, սպայական կազմի համալրմանը, ռազմաուսումնական-կրթական ծրագրերի իրականացմանը: Ըստ նրա, սա նաև աշխատատեղեի խնդիր կլուծի: «Ես միշտ կողմ եմ եղել ազգ-բանակ համակցությանը: Սա կարևոր ներդրում կլինի: Շատ երիտասարդներ անշուշտ կզինվորագրվեն այդ գործին, քանի որ մեծ մասի համար հետագայում կրթությունը շարունակելու իմաստով էլ կարևոր դեր ունեն: Օրինակ, երբ երտասարդը վերադառնա բանակից, կարող է ընդունվել մագիստրատուրա, կրթությունը խորացնել: Ես կարծում եմ, որ հասարակությունն էլ կողջունի սա, և չմոռանանք, որ մենք պատերազմող երկիր ենք»,-հայտարարեց նա: Նա կարևորեց նաև այն, որ «Ես եմ» ծրագիրը թույլ է տալիս տուն գնալը զուգակցել ծառայության հետ: «Շատ հաջող ծրագրեր են, ողջունում եմ, իհարկե: Հասարակությունն էլ, կարծում եմ, տեղին կմոտենա, կգնահատեն անհրաժեշտությունը»,-շեշտեց Էդիկ Մինասյանը:
Մեկնաբանություններ