Նույն մարդուն 5-6 անգամ նույն պաշտոնին նշանակելը նույնիսկ ծիծաղելի է. քաղաքագետը` ՀՅԴ-ից

«Ես չեմ ասի, թե մենք փայլուն խորհրդարան ենք ունենալու, այնտեղ կան տարրական կարիերիստներ, պաշտոնամոլներ, մեծ հաճույքով իրենց տերերին ծառայողներ: Ես ավելին էի սպասում, ես հույս ունեի, որ ավելի բանիմաց, գրագետ, ավելի իր սեփական եսն ունեցող քաղաքական գործիչների կտեսնեի խորհրդարանում, բայց ցավոք սրտի այդպես չեղավ»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Գյումրու Մանկավարժական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը: «Բավական  մտավորական տեսք ունի «Ելքը»: ՀՅԴ-ն ունի իր մտավորական կորիզը, բայց այն էլ ունի սերնդափոխության խնդիր: «25 տարի անըդհատ ունկնդրել Ազգային ժողովում կամ նախարարական պորտֆելներում նույն մարդկանց արդեն հաճելի չէ: Ես չեմ ուզում վիրավորել կամ կասկածի տակ դնել նրանց գիտելիքներն ու ունակությունները, նրանք բավական կիրթ անձինք են, բայց ՀՅԴ-ը պետք է մտածի սերնդափոխության մաիսն, որովհետև նույն մարդուն 5-6 անգամ նույն պաշտոնին նշանակելը նույնիսկ ծիծաղելի է»,-հավելեց նա:
Մեկնաբանություններ