«Եթե Սերժ Սարգսյանն այս նկարած ընտրություններում նաև դաշնակներին դուրս գցեր, ընտիր կլիներ»

«Բոլորն էլ հասկանում են, որ ընտրություն հասկացություն գոյություն չունի, բայց նաև իրենք ժողովրդի վստահություն չեն վայելում, ժողովուրդը մեղավոր չի, որ այդպես է»,-Norlur.am_ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին մյուս քաղաքական ուժերի չմասնակցությանը: Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են երեք ուժեր՝ իշխող Հանրապետականը, «Ելքն» ու «Երկիր Ծիրանին»:  Ըստ Սոս Գիմիշյանի, այլ քաղաքական ուժերն էլ գիտակցում էին, որ իրենք շանս չունեն. «Իրենք սրտանց ընդդիմություն չեն, պայմանավորված են եղել իշխանությունների հետ մշտապես ամեն հարցում: Եթե Սերժ Սարգսյանն այս նկարած ընտրություններում նաև դաշնակներին դուրս գցեր, ընտիր կլիներ»: Սոս Գիմիշյանը նաև կարծում է, որ Ռուսաստանի ազդեցությունն ընտրությունների վրա մեջ չէ: «Նկատի ունեմ՝ անմիջական ազդեցությունը մեծ չէ, իսկ ընդհանուր ազդեցությունը մեծ է, և դա լինում է մանկլավիկների միջոցով»: Նա սխալ է համարում, որ դաշինքներն անուններով են ձևավորում:
Մեկնաբանություններ