
«Հասկանալով, որ ընտրողն ավագանու ընտրությունների հետ շատ հույսեր չի կապում, նրանք որոշեցին չմասնակցել, չասել ընտրողին՝ ընտրիր ինձ և ես քո կյանքը կփորեմ: Այսինքն, այն խոսքերը, որ նախկինում ասում էին իրենց ընտրողներին, այսօր տարօրինակ կնչեին», -
Norlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որոշ քաղաքական ուժեր որոշեցին չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
Ըստ նրա, քաղաքական ուժերը խորհրդարանականից հետո նույնիսկ հոգնած են. շատ ռեսուրսներ են կազմել: «Բացի այդ այն ընդդիմադիր ուժերը, որ քիչ տոկոս են կազմել, երևի թե այդ պատճառով նաև չցանկացան մասնակցել, քանի որ տեսան, թե ինչպիսին է իրենց հնարավորությունը»,-նկատեց նա:
Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ ավագանու անդամների խոսքը պետք է վեր լինի ինչ-որ օբյեկտ կառուցելուց. «Ես հույս ունեի, որ «Ծառուկյան» դաշինքն այդ սկզբունքով կգնա, բայց այդպես չեղավ»,-նշեց նա:
Նա նկատեց, որ հիմա էլ քարոզարշավ է ընթանում, և պարզ երևում է, որ «Ելքը» աշխատել գիտի: