Մինչև մեղավորը չպատժվի, ես չեմ հանձնվելու. ինչու է զոհված զինվորի մայրն ընտրել «Երկիր Ծիրանին»

10 տարի է արդեն, որ ես պայքարում եմ այս երկրում եղած անարդարության դեմ. չեմ կարող ասել, որ ոչնչի չեմ հասել, բայց մեծ արդյունքի էլ դեռ չեմ հասնել»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց խաղաղ պայմաններում իր զինվոր որդուն կորցրած Գոհար Սարգսյանը: Վերջինս «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու ցանկում է: Իր այս որոշումը նա բացատրեց այսպես. «Ներսից պետք է պայքարել անարդարության դեմ: Արդեն 10 տարի է, որ որդիս սպանվել է, ու դեռ պարզված չէն, թե ինչ պայմաններում է նա զոհվել, բա սա խայտառակություն չէ՞ այս համակարգի: Ես էլի եմ ասել ու հիմա էլ կրկնում եմ, որ այնքան եմ պայքարելու, մինչև իմ երեխու սպանությունը բացահայտվի: Չեմ հանձնվելու: Իսկ նման կերպ կարող եմ ավելի արդյունավետ պայքարել»,-նկատեց նա: Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրն ասում է, որ ընտրել է «Երկիր Ծիրանին», քանի որ վստահում է կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանին: «Նա այս տարիների ընթացքում միշտ մեր կողքին է եղել, ամեն անգամ ընդունել է ու լսել, ես վստահում են նրան, նրա արդարությանը: Հենց այդ պատճառով էլ հենց «Երկիր Ծիրանին» եմ ընտրել»,-պատմեց տիկին Գոհարը, ապա ավելացրեց. «Կրկնում եմ` մինչև մեղավորը չպատժվի, ես չեմ հանձնվելու»: Գոհար Սարգսյանին այս օրերին կարելի է տեսնել քարոզարշավի ժամանակ: Քարոզարշավը նա դրական է գնահատում ու մեզ էլ ասաց, որ իրենք հաղթելու են:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.