«Այդ շրջանակներում մարդիկ իրենց կուսակցական պարտքն են կատարել, բայց նաև հետո իրենց խղիճն է տանջել»

«Ուղղակի արդարության նկատմամբ պահանջ կա, մարդիկ ընդվզում են: Եվ մանկավարժների ձայնագրությունը, և «Սաս»-ի ձայնագրությունը...իհարկե, ՀՀԿ-ում էլ ազնիվ մարդիկ կան, բայց եթե դու ուզում ես կայանաս, պետք է անպայման պարտիական լինես, և այդ շրջանակներում մարդիկ իրենց կուսակցական պարտքն են կատարել, բայց նաև հետո իրենց խղիճն է տանջել ու հրապարակել են այդ ձայնագրությունները»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: «Բայց չի բացառվում նաև ինտրիրգը, օգտվում են նրանք, ում շահերին համապատասխանում են: Սակայն այդ ձայնագրությունների հրապարակումը պիտի իրավապահ մամիննեին անեին, և հրաժարականներ պիտի լինեին դրանից հետո: Սա իրականում ազգային անվտանգության խնդիր է»,-նկատեց նա: Ըստ Ազատ Արշակյանի, ՀՀԿ-ում էլ ներկուսակցական խնդիրներ կարող են լինել, սակայն պիտի ողջունել այս ձայնագրությունը հրապարակողներին:
Մեկնաբանություններ