Տարոն Մարգարյանը վախենալու բան ունի. Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից ընդդիմադիր ուժերի քաղաքապետերի թեկնածուները միայն կողմ են բանավեճին, իսկ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ մի կերպ տեղի չի տալիս. բանավեճի հրավերը Մարգարյանը չի ընդունում: Հիշեցնենք, որ նախապես Նիկոլ Փաշինյանը հրավիրեց Տարոն Մարգարյանին հանրային ու հրապարակային բանավեճի, իսկ Զարուհի Փոստանջյանն էլ կողմ արտահայտվեց այս գաղափարին: Սակայն ՀՀԿ-ից ասում են, որ Տարոն Մարգարյանը ոչ թե խոսք ասող, այլ գործ անող է: Այս կապակցությամբ Norlur.am-ի հետ զրույցում «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն ասաց, թե բանավեճը հարիր է ժողովրդավար երկրների նորմալ քաղաքական գործիչներին: «Տարոն Մարգարյանը վախենում է, նա անհանգստանալու բան ունի: Տարոն Մարգարյանը շատ լավ գիտի, որ չի կարող պատասխան տալ մի շարք հարցերի, այդ պատճառով էլ չի գալիս»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ չի եղել այս տարիների ընթացքում, բացթողումները շատ-շատ են, և հիմա էլ նա հասկանում է, որ չի կարող պատասխան տալ կոռուպցիայի, իր կուտակած հարստության ապօրինի մեթոդների, բյուջեի սխալ բաշխման և այլի համար, այդ պատճառով էլ չի գնում բանավեճի: Նիկոլ Փաշինյանն էլ այս մասին հայտարարեց, թե Տարոն Մարգարյանը շատ լավ հասկանում է, որ իր հետ բանվեճի գնալ կշանակի, որ գայլի երախ գնալ: «Սակայն եթե նա ազնիվ է, արդար է, լավ աշխատանք է տարել, թող գա ու բացատրի»,-փոխանցեց Փաշինյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.