Թող Արա Զոհրաբյանը հեռու մնա ինձանից. Տիգրան Աթանեսյան

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմանյանի վրա հարձակման և ծեծի ենթարկման թեման դեռ արծարծվում է, ու դեռևս պարզ չի դառնում, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում ու ինչ նպատակներով: Փաստաբանները մեղադրում են փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին: Իսկ վերջինս էլ հայտարարել է, թե կփորշի հաշտեցնել ծեծող ու ծեծվող կողմերին: Տիգրան Աթանեսյանից Norlur.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերում այս նախաձեռնությանը, ինչին ի պատասխան նա ասաց. «Թող Արա Զոհրաբյանը հեռու մնա ինձանից»: Հիշեցնենք, որ Տիգրան Աթանեսյանը երկու օր առաջ հայտարարեց, թե իրեն ու Արմեն Սողոմոնյանին իր գրասենյակում ծեծել են: Միջադեպին մասնակցել են Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Արսեն Հարությունյանը և Գևորգ Մկրտչյանը` նրա խոսքով: Կարգապահական վարույթներ են հարուցվել նշված միջադեպի բոլոր մասնակիցների նկատմամբ։  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.