«Տարոն Մարգարյանն ուղղակի կամակատար է, իրեն ասում են` Տարոն էս կանես, սիրուն չի, սիրուն է, ինքն ասում է` եղավ, եղավ»

«Տարոն Մարգարյանը և նրա կողմնակիցներն ասում են, որ ինքն ասում է, որ ես ճառ ասող չեմ, գործ անող եմ, որ ճառ ասող չի, ո՞նց է իր գիտական ճառը գրել և արտասանել: Դուք պատկերացնում եք, որ եթե մարդը բանավոր հաղորդակցության ընդունակ չէ, չի կարողանում քաղաքային կամ քաղաքական բովանդակություն ստեղծել, ինքն ինչպե՞ս է որոշումներ կայացնում»-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի ավագանու ցուցակի առաջին համար, քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով հրապարակային, հանրային բանավեճի վերաբերյալ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությանը: «Մարդիկ պիտի հասկանան` ինքն ինչպես է որոշումներ կայացնում: Ինքն ուղղակի կամակատար է, իրեն ասում են` Տարոն էս կանես, սիրուն չի, սիրուն է, ինքն ասում է` եղավ, եղավ: Այսինքն, եթե երևանցիներին ուզում են կամակատար քաղաքապետ ունենալ, որ կամք ու ինքնություն չունի, իրենց խնդիրն է»,-հավելեց Փաշինյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.