Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգի» գործերը լավ են

Պետական եկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է  2017 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակը:  Պետբյուջե վճարված հարկերի չափով 1000 խոշոր հարկատուների ցուցակում առաջինը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 16,843,298.4 դրամ, երկրորդը «Գրանդ Տոբակոն» է՝ 5,479,405 դրամ, երրորդը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 4,702,117.8 դրամ, չորրորդը «Ալեքս Հոլդինգը»՝ 4,490,937.1 դրամ, իսկ հինգերորդը «Հայաստանի էլէկտրական ցանցերը»՝ 4,112,021.1 դրամով: Ուշագրավ է, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգը», որ նախորդ տարի վեցերորդն էր, այս տարի չորրորդն է:
Մեկնաբանություններ