Նորընտիր Ազգային ժողովի նիստը օրը հայտնի է

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նիստը կկայանա մայիսի 18-ին: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում ի պատասխան Norlur.am-ի թղթակցի հարցին` ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց, որ արդեն իսկ որոշված է, թե որ կուսակցություններն ու դաշինքները քանի մանդատ են ունենալու: «Հիմա արդեն արձանագրություն կկազմվի այն պատգամավորների անվամբ, որոնք մանդատ կստանան: Մենք այս մասին կուսակցություններին կտեղեկացնենք սահմանված ժամկետում, որպեսզի համամասնական ցուցակներում ընդգրկված մարդիկ ցանկության դեպքում մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնեն եւ դրա համար ժամանակ ունենան»,- նշեց Մուկուչյանը:
Մեկնաբանություններ