«Քոչարյանի վերադարձի մասին խոսակցություններն անիմաստ են»

Քաղաքական գործիչ, Ազգային ժողովում նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը չի կարծում, որ վեցերորդ գումարման խորհրդարանն անգույն է լինելու: Պատասխանելով Norlur.am-ի հարցին` նա ասաց. «Բավական լուրջ քննարկումներ են լինելու, ես վստահ եմ դրանում, որովհետև իշխանությունները նույնիսկ իրենք իրենց կարող են ընդդիդիր հանդես գալ, որովհետև այսօր կյանքը պահանջում է, որ շատ խնդիրների նկատմմաբ ավելի լրջություն տրամադրել, քան արվել է մինչև հիմա»: Ինչ վերաբերում է վերջերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը, թե ոչինչ չի խանգարում երկրորդ նախագահին քաղաքականություն վերադառնալ, ապա Իսագուլյանը նշեց, որ եթե նման ցանկություն, մտադրություն լիներ, ապա Քոչարյանն ինքը կհայտարարեր այդ մասին: «Ակտիվ մասնակցությունը պետք է ինչ-որ կերպ դրսևորվի, տեսանելի լինի հանրությանը: Իսկ այդ բոլոր խոսակցություններն անիմաստ են»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.