ՀՀԿ թանկագին խաթեր համար Ծառուկյանը հպատակ

 Շատերը «Ծառուկյան» դաշինքի որոշումը` չմասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, չափազանց տարօրինակ ու, ինչպես ասում են, քաղաքագիտորեն չհիմնավորված համարեցին: Մի քաղաքական ուժի համար, որն իր ժողովրդականությամբ, ինչպես ընտրությունները փաստեցին, երկրորդն էր, նմանատիպ որոշումն իրոք որ այդպես էլ անհասկանալի մնաց: Շատերն այս հանգամանքը փորձեցին բացատրել իբր Երևանում դաշինքի ունեցած ոչ այնքան լայն հնարավարություններով, սակայն նույնսիկ կույրին էր տեսանելի այն չերևացող պատճառները, որոնք ընկած են եղել նմանատիպ որոշման հիմքում: Ի՞նչ է իրենից ենթադրում ընտրություններին չմասնակցելը: Դա նախևառաջ ենթադրում է չեզոքություն: Այն քաղաքական ուժը, որը հայտարարում է, թե չի գնալու ընտրության, ի սկզբանե պարտավորություն է ստանձնում` հանդես գալու չեզոք դիտորդի կարգավիճակում: Պարզվում է, սակայն, Ծառուկյանի դեպքում ամեն բան ճիշտ հակառակն է: Հիմնավոր տեղեկություններ կան այն մասին, որ այս քաղաքական ուժը կամավորապես որոշել է առաջիկա ընտրություններին սատարել ՀՀԿ թեկնածուին` Տարոն Մարգարյանին: Կուսակցության ղեկավար մարմիններից ներքևներին կոնկրետ հրահանգվել է` աշխատել Մարգարյանի օգտին ու բոլոր հնարավոր միջոցներով հասնել նրա հաղթանակին. ԲՀԿ ակտիվն այս օրերին մեկ առաքելույություն է իրականացնում. Տարոն Մարգարյանին կրկին անգամ փորձում են քաղաքապետ դարձնել: Փաստորեն այն քաղաքական ուժը, որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ ներկայանում էր` թիվ մեկ ընդդիմադիր ու գոնե իր քաղաքական քարոզներում ամենայն վճռակամությամբ դատապարտում իշխանությունների վարքագիծն ու խայտառակում երկրի թերություններն, այսօր կանգնել ու Տարոն է քարոզում, այն Տարոնին, որից ավելի հանրապետական մեկը դժվար թե գտնվի մեր երկրում: Ճիշտ է`  թեկնածուների մեջ Տարոն Մարգարյանը երևի թե միակն է, ով գոնե  այս տարիների ընթացքում հայ հասարակությունը մասնավորապես երևանցիներին հասցրել է ապացուցել, որ եթե ոչ ամբողջությամբ, ապա՝ գոնե հիմնականում նվիրվել է իր աշխատանքին: Հասարակությունը շատ բաների ականատես է դառնալ, բայց որ բանը կհասներ մարդկանց հիմարացնելուն, քչերը, թերևս, կպատկերացնեին: Տեսնես այսքանից հետո ո՞ւմ լեզուն է պտտվելու Ծառուկյանին ընդդիմադիր գործիչ համարել կամ ԲՀԿ-ն, որ «Ծառուկյան» դաշինքի միջուկն է, ընդդիմադիր քաղաքական ուժ: Տեսնես երբ մարդիկ նմանատիպ ճարպկությունների են դիմում, չե՞ն հասկանում, որ այս երկրում խելացիների պակաս առանձնապես չկա, ու դժվար չէ հասկանալ, թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում ու ինչ խաղ են խաղում: «Ծառուկյան» դաշինքը մեկ առաքելությամբ էր իջել քաղաքական ասպարեզ` հասարակության ընդդիմադիր հատվածի ձայների փոշիացման, ինչն էլ, ըստ էության, հաջողությամբ իրականացրեց, ու հիմա կատարած լինելով իր բուն առաքելությունը, պարելով նույն իշխանությունների դուդուկի տակ` ինքնաստորացմամբ է զբաղված` աշխատելով իրեն նախագծած ու լույս աշխարհ ծնած կուսակցության օգտին: Այս ամենից հասարակությունը պետք է մի դաս քաղի ընդամենը. չվստահի ամեն մեկին ու կարողանա կեղծ ընդդիմադիրին տարբերել ճշմարիտից: Չնայած ո՞ւր է մեր երկրում ճշմարիտ ընդդիմություն. բոլորն էլ նույն ծառի պտուղն են` Հանրապետական ծառի: Արտակ Նավասարդյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.