Եթե շահերը համընկան, իրենք կհամագործակցեն. Հակոբյանը` «Ելքից» ու «Ծառուկյանից»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Norlur.am-ի հետ զրույցում ամփոփելով 5-րդ գումարման խորհրդարանի աշխատանքներն, նկատեց. «Համակարգում կատարել ենք լուրջ բարեփոխումներ»: Նա կարևորեց կուտակային կենսաթոշակային համակարգի ու  չաշխատող մայրերին ծննդյան նպաստ տալու վերաբերյալ նախաձեռնությունները: «Բնական է, որ բանավեճեր, հակադարձ կարծիքներ են եղել, նման հակադրություններն ինչքան շատ լինեն, արդարության ի հայտ գալուն կնպաստեն»: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ավելի որակյալ կլինի նոր խորհրդարանն իր կազմով, նա ասաց. «Կձևավորվի վերջնականապես, նոր կտեսնենք»: Հետաքրքրվեցինք, թե արդյոք «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը կարող են միասնական գործունեություն տանե»: «Ազգային ժողովում յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր շահը, և եթե շահերը համընկան, իրենք կհամագործակցեն, եթե ոչ` ոչ»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.