«Ունենք մի հոյակապ տերմին, որ կոչվում է կոնստրուկտիվ կամ այլընտրանքային ընդդիմություն»

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Norlur.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ելքը» լինելու է խորհրդարանի միակ ընդդիմադիր քաղաքական ուժը: Հարցին, թե այդ դեպքում ինչ դեր է ունենալու «Ծառուկյան» դաշինքը, նա պատասխանեց. «Մենք հայկական իրականության մեջ ունենք մի հոյակապ տերմին, որ կոչվում է  կոնստրուկտիվ կամ այլընտրանքային ընդդիմություն: Հենց այդ դերում էլ կլինի»: Քաղաքագետը նաև հավելեց, որ ընդդիմադիր մյուս ուժերը պետք է լրջորեն մտածեն իրենց անելիքների մասին: Ըստ նրա, ընդդիմադիրները պետք է գիտակցեն իրենց սխալները, հասկանան, թե ինչ սխալներ են ունեցել, որոնց վրա էլ պետք է աշխատեն: «Ելք» դաշինքը խորհրդարանում ունենալու է բալանսավորող դեր. «Բայց պետք է հասկանալ, որ ընդդիմության մի զգալի մասը կլինի խորհրդարանից դուրս»։
Մեկնաբանություններ