
«Եթե Երիտասարդական պալատի տեղում նորը չէր կառուցվելու, ինչու թողեցիք քանդվեր: Ինձ հիացնում է Շահումյան հրապարակի ներկա տեղը, բայց Սևան հյուրանոցի մասը այդպես էլ կիսատ մնում է»,-ի պատասխան
Norlur.am-ի հարցին, թե ինչպես կգնահատի Երևանի արտաքին տեսքը, կիսակառույց թողած շենքերը, ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
«Եթե շենք է պետք, բարի եղեք օգտագործել, օրինակ, մասնավոր համալսարանների դատարկված շենքերը: Երևանն առաջվա Երևանը չի, հիմա Երևանի բնակչությունը նվազել է, և սա էլ դատարկելով մենք փորձանք ենք բերում:
Սրանք այնքան նուրբ բաներ են, որոշակի ժամանակ պետք է դնել, որ կարողանան իրացնեն, եթե ոչ, ապա պիտի վաճառեն, քաղաքը հո տասնամյակներով չի մնալու այդպես»,-նկատեց նա:
Ըստ Դավիթ Գասպարյանի, այդ շենքերը պետք է նորոգվեն, պետք է տեսքի բերվեն, այդպես թողնելը սխալ կլինի: