«Այս իրավիճակը ձեռնտու է նաեւ հենց Թուրքիային»

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը չի կարծում, որ առաջիկայում փոփոխություններ կարող են լինել հայ-թուրքական հարաբերություններում: Norlur.am-ի հետ զրույցում նա ասաց. «Մեր հիմնական խնդիրն է, որ տարբեր երկրների ազգային ժողովները եւ կառավարությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Այս իրավիճակը ձեռնտու է նաեւ հենց Թուրքիային»։ Ըստ նրա, սա կարող է և զարմանալի թվալ, սակայն դա այդպես է: Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ  Թուրքիան հիմա ուշադրությունը սևեռելու է արտաքին քաղաքականության խնդիրներին, ինչն անդրադառնալու է  նաև Հայաստանի հետ հարաբերությունների վրա: «Իրավիճակը սա է, Թուրքիան ընդհանուր առմամբ կորուստներ չի կրում, իհարկե, Ցեղասպանության թեման շահարկվում է, խոսվում է այդ մասին, սակայն Թուրքիան դրա համար պատասխանատվության չի կանչվում»,-շեշտեց նա: Թուրքագետը համարում է, որ հիմա աշխատանքներ պետք է  տանել թուրք հասարակության հետ, որպեսզի նրանք տեղյակ լինեն Հայոց ցեղասպանությունից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.