Ավելի շատ շոուներ անելու գործում մեծ հաջողություն են ունենում. տնտեսագետ

Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Norlur.am-ի հետ զրույցում այսպես բնորոշեց Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը: <Այո, ավելի շատ շոուներ անելու գործում մեծ հաջողւթյուն են ունենում: Միանշանակ, դրանք շոուներ են, ես որևէ առաջընթաց չեմ տեսնում, այն խոստումները, որ կան, ես կարող եմ խորհուրդ տալ 2007 թվականին, երբ Սերժ Սարգսյաը դարձավ վաևրչապետ, նրա կառավարության խոստումները նայեք, հետո Տիգրան Սարգսյանի, ապա նաև Հովիկ Աբրահամյանի>: Ըստ Վահագն Խաչատրյանի` նրանց կողմից էլ էր խոսվում նույն ներդրումային միջավայրի, ներդրումների մասին: <Մի ճշմարտություն կա, որը տնտեսագիտություն է արդեն` երբևէ խոստումներով դուք ներդրումներ չեք բերի, երբևիցե առավել ևս Հայաստանի նման երկրում, որը օբեյկտիվորեն ներդրումային դաշտի համար բարենպաստ պայմաններ չունի> Տնտեսագետը նկատեց` գործնական քայլեր են պետք, որը նա է, որ ներդրումային դաշտը պետք է խոսուն լինի,  պիտի պայման ստեղծվի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.