Երկու տարի ծառայում են, հետո գնում խոպան, չեն կարողանում ուշքի գալ

«Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, ՊՆ խորհրդի անդամ Վիտյա Հակոբյանը ողջունում է նախարարի կողմից առաջ քաշված Ես եմ և Պատիվ ուեմ ծրագրերը: Norlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս ծրագրերը, ակայն դեռ, պետք է կյանքի կոչվեն: <Մենք պետք է սերունդ դաստիարակենք, որպեսզի բանակի սպան լինի ամենաարժանավոր կոչումը: Դա պետք է սկսել դպրոցից, առաջին դասարանից, բայց դպրոցում դա դեռ ուշադրության կենտրոնում չէ: Նախ դպրոցի տնօրենն իսկապես պետք է ընտրովի լինի, որպեսզի սիրտը ցավա, լինի հայրենասեր: Ամեն մի դպրոցը եթե տարեկան մեկ սպա պատրաստի բանակի համար, դա մեզ համար մեծ բան կլինի>: Ըստ Վիտյա Հակոբյանի, պետք է դպրոցներում սա առաջնային լինի: Հարցին, թե հնարավոր չի արդյոք, որ Ես եմ ծառայության տեսակն ընտրեն ֆինանսական աջակցության պատճառով միայն, նա պատասխանեց. <Հինգ միլիոն է տրվելու, ինչը շատ լավ է:Երկու տարի ծառայում են, հետո գնում խոպան, չեն կարողանում ուշքի գալ: Համ սահմանը կպահեն, համ էլ հինգ միլիոն կունենեն, կարող են գործ դնել, բիզնես դնել, չարտագաղթեն>:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.