Քաղաքական ուժերը կամ չեն սատարում, կամ լռում են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հայտնում, թե ում է սատարելու Երևանի ավագանու ընտրություններին: Եվ գործող պատգամավորները, և նորընտիրները զանգերին չեն պատասխանում: Իսկ նրանք էլ, ում հետ հաջողվեց կապ հաստատել, հորդորեցին դիմել կուսակցության լրատվական բաժին, սակայն այստեղի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց: ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն այսօր հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ոչ մի ուժի չի սատարում. ժամանակ չունի: «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը փոխանեց, որ Երևանի ավագանու ընտրություններում որևէ քաղաքական ուժի չեն սատարի։ Իսկ ՀԱԿ-ից ևս ասացին, որ առայժմ նման որոշում չունեն: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն էլ հարցազրույցներ չեն տալիս:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.