Սամվել Բաբայանն ասել է, թե կապ չունի. կարող են դիմել Եվրադատարան

Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ բողոքը, և վերջինս կմնա կալանքի տակ: Norlur.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ավետիս Քալաշյանն ասաց, որ որոշման հրապարակման ժամանակ Սամվել Բաբայանը ներկա չի եղել: Ըստ նրա, Սամվել Բաբայանը չի ընդունել իր մեղքը, ասել է, որ  ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ: Հիշեցնենք, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, իրացնելու, ինչպես նաև մաքսանենգության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Պաշտպանն ասել է նաև, որ եթե Վճռաբեկ դատարանը նույնպես մերժի, իրենք կդիմեն Եվրոպական դատարան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.