Ինչպես է Հայաստանը թալանվում…

Հատկապես վերջին ժամանակներս, շատերը նկատած կլինեն, շատ է խոսվում Հայաստան նորանոր ներդրումներ բերելու մասին. գրեթե օր չկա, որ դրա կարևորության մասին խոսք չգնա, այդ թեման քննարկման առարկա չդառնա: Իհարկե, հանուն արդարության պետք է ֆիքսենք նաև, որ Հայաստանն ամենևին էլ աշխարհի լավագույն վայրը չէ` ֆինանսատնտեսական ներդրումներ անելու համար, սակայն ակնհայտ է, որ եթե խելացի քաղաքականություն վարվի այս ուղղությամբ, իսկ ներդրողներին էլ կոնկրետ երաշխիքներ տրվեն, ապա ինչ-որ բան այս ուղղությամբ կարելի կլինի ակնկալել: Սակայն հարց է առաջանում`որքանո՞վ են արդարցված մեր ակնկալիքները` ներդրումներ բերելու Հաաստան այն պարագայում, երբ իրականում մենք չենք կարողանում տիրություն անել այն ֆինանսական միջոցներին, որոնք կան երկրի ներսում: Հանրահայտ է, որ ոչ միայն Հայստանից կապիտալի արտահոսքը չի հաջողվում կասեցնել, այլև երկրից տարբեր ճանապարհներով` ապօրինի կամ օրինական, փողն ատահոսում է արտասահման. նույնիսկ հաշվարկներ կան`փաստող այն մասին, որ վերջին տասնամյակներին Հայաստանից շուրջ երեք տասնյակ միլիարդ դոլար փող է արտահոսել օտարերկրյա բանկեր: Իսկ ինչ կարող է փողի անվերահսկելի արտահոսքը նշանակել մի երկրի համար, որի պետական բյուջեն մոտ 3 մլրդ դոլար է կազմում, այնքան  էլ դժվար չէ պատկերացնել. Հայաստանը, փաստացի, դարձել է մի վայր, որն առավելապես դիտարկվում է որպես փող արտահանելու համար  պիտանի երկիր. մենք, փաստորեն, այս տարիների ընթացքում երկու հիմնական ռեսուրս ենք արտահանել արտասահման` մարդկանց ու ֆինանսներ: Հետո էլ ուզում ենք այնպիսի երկիր ունենանք, որով  կկարողանանք հպարտանալ: Եթե մեր ունեցած փողերին չենք կարողանում տեր կանգնել, էլ ո՞ւր մնաց թե կարողանանք օտարերկրյա ներդրումներ բերել Հայաստան: Նույնիսկ եթե մի պահ երևակայենք, որ օտարերկրյա ներդրումներ, այնուամենայնիվ, ապահովում ենք, ապա այդ ամենը կրկին ոչինչ կլինի, եթե մեզ չհաջողվի վերահսկողություն սահմանել Հայաստանից փողերի արտահոսքի նկատմամբ: Ի դեպ` այդ արտահոսքի առյուծի բաժինը տեղի է ունենում կոռ ուպցիոն մեխանիզմների օգնությամբ, որոնք գրեթե կատարելության են հասցված մեր երկրում: Այնպես որ` բոլորին պետք է հասկանալի լինի մեկ բան` տնտեսական աննախադեպ աճի մասին բոլոր խոսակցությունները զրոյական արժեք կոնենան, եթե այս խնդիրը Հայաստանում չկարգավորվի: Ռուսստանում, օրինակ, եթե ՌԴ քաղաքացին 100000 դոլարից ավել գումար է դուրս  բերում երկրից, նրանով անմիջապես սկսում են հետաքրքրվել այդ երկրի հատուկ ծառայություններն ու հաշիվ պահանջում. այս օրինակը պետք է ուսուցողակն լինի նաև մեզ համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.