«Ելքը» անակնկալներ է խոստանում

Այսօր` ապրիլի 21-ին, մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: «Երկիր ծիրանի» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է հեծանվաերթով Ազատության հրապարակից, իսկ «Ելք» դաշինքն էլ քայլերթով է սկսելու, որ լինելու է Երիատասարդական մետրոյի շրջակայից, ապա հասնելու է Հյուսիսային պողոտա, իսկ վերջում էլ հանրահավաք է լինելու Ազատության հրապարակում: Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավանդական տարբերակն է ընտրել, հանդիպումներ են լինելու մարդկանց հետ բակերում: Հանդիպումների մեկնարկը տրվելու է Էրեբունիից: «Ելքը» դաշինքի անդամ, ավագանու թեկնածու Տիգրան Ավինյանը Norlur.am-ի հետ զրույցում խոստացավ, որ «Ելքը» անակնկալ է մատուցելու, և հետաքրքիր քարոզարշավ է լինելու: Ինչ վերաբերում է իրենց առաջ քաշած ծրագրերին, ապա նա շեշտեց, որ իրենք սերնդափոծություն, կարևորագույն ծրագրեր են առաջարկում:  Նա հայտարարեց նաև, որ իրենց հիմնական մրցակիցը Հանրապետական կուսակցությունն է: «Մենք ընտրություններին մի քանի անդամի համար չենք մասնակցում, այլ` հաղթանակի, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ունի անհրաժեշտ ներուժը և ունակությունները՝ աշխատելու Երևանի քաղաքապետի պաշտոնում»:
Մեկնաբանություններ