Հայաստանի այլընտրանքը

Բավական մեծ աղմուկ է բարձրացրել  օրերս ՌԴ արտգործնախարար նախարար Սերգեյ  Լավրովի այն հայտարարությունը, որով նա, ըստ էության, իր երկրի պատրաստակամությունն էր հայտնել` նպաստելու Հայաստանի համար կարևոր համարվող Աբխազական ուղու վերագործարկմանը, ինչը պետք է այլընտրանք դառնա Լարսին:  Հարցերը, սակայն, որոնք առաջանում են այս ամենի հետ կապված, բավականին շատ են: Նախ` հարց է առաջանում, թե որքանո՞վ է իրական այն առաջարկը, որ Լավրովը հնչեցնում է Մոսկվայից, երկրորդ` ի՞նչ օգուտներ կարող է Հայաստանը ստանալ դրանից մի պարագայում, երբ նույն Իրանն է խաղի մեջ մտնելու. Թեհրանը Վրաստանին առաջարկել է տրանսպորտային միջանցք ստեղծել Պարսից ծոցի և Սև ծովի միջև: Նախ` ծրագրի իրականացման հավանականության մասին: Բանն այն է, որ որպեսզի այս ծրագիրը` Աբխազական ուղու վերագործարկումը, դառնա իրականություն, հարկավոր է ոչ միայն կամ ոչ այնքան Ռուսաստանի ու Հայաստանի ցանկությունը, որքան` Վրաստանի, որն, ըստ էության, գլխավոր տարանցիկ երկրի դերում է հանդես գալու: Իսկ հաշվի առնելով, որ Վրաստանն այսօր առավելապես կապված է Արևմուտքի հետ` ակնհայտ է դառնում, որ Թբիլիսին, ունենլով  Եվրոպայի աջակցությունը, «ոչ» է ասելու այս ծրագրին: Ինչ վերաբերում է դրա շահավետության հարցին, ապա պետք է նկատենք, որ այն Հայաստանի համար չնայած որպես այլընտրանքային ուղի է հանդես գալիս, սակայն, ըստ էության, եղանակ չի փոխում, քանի որ Հայաստանը կրկին անգամ մնում  է Ռուսստանի հույսին: Այնինչ եթե  օրինակ մեզ հաջողվեր մաս կազմել իրանական ծրագրին, ապա դա շատ ավելի մեծ հնարավորություններ կստեղծեր մեր երկրի համար, քան հնարավոր է անգամ հիմա պատկերացնել: Արդյոք Լավրովի խոսքերն իրականություն կդառանա՞ն, թե՞ ոչ, ցույց կտա երևիթե ժամնակը, բայց որ Աբխազական ուղու բացումը կարող է թեկուզ փոքր, բայց, այնուամենայնիվ, այլընտրանք դառնալ Լարսին, անհերքելի է. գոնե եղանակային վատթար պայմաններից ապահովագրված կլինենք:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.