Կարևորը, թե ում կգնան «Ծառուկյան» դաշինքի ձայները

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, շատ կարևոր է, թե ում են գնալու «Ծառուկյան» դաշինքի ընտրազանգվածի ձայները Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Norlur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ էլեկտորատի մի մասը նույնիսկ կարող է չմասնակցել ընտրություններին, քանի որ իրենց նախընտրած քաղաքական ուժը չի առաջադրվել: Մի մասն էլ, ըստ նրա, կարող է «Ելքին»  քվեարկել, մյուսն էլ` իշխող կուսակցությանը: Ըստ նրա, ՀՅԴ-ի ընտրազանգվածի ձայները կլինեն ՀՀԿ-ինը, իսկ մյուս ընդդիմադիրներինն էլ կբաշխվեն «Երկիր ծիրանիի» ու «Ելքի» միջև: Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է միայն 3 ուժ: Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է Տարոն Մարգարյանը, ով Երևանի գործող քաղաքապետն է, «Ելքի»` Նիկոլ Փաշինյանը, ով 5-րդ գումարման Ազգային ժողովի գործող պատգամավոր է, և «Երկիր ծիրանին», որի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:
Մեկնաբանություններ