«Ես ինչպե՞ս էս մի մատ երեխուս յոլա տանեմ, ինձ հլա չեմ ասում, բա երեխե՞ս»

Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը դիմել է Norlur.am-ի խմբագրություն: Նա մեզ պատմեց, որ անգործ է, աշխատանք չկա, ինքն էլ պարտքերով ու երեխայի հետ մնացել է անելանելի վիճակում: «Էս ի՞նչ պատիժ էր, Աստված ջան, ոչ մի կոմունալի փող չեմ կարում մուծեմ, մնացել ենք անօգնական, սարսաթելի վիճակում ենք հայտնվել ամուսնուս ձերբակալությունից հետո»,-պատմեց նա: «Ամուսինս մեր ընտանիքը պահում էր գոնե, էլի քչից, շատից յոլա էին գնում, հիմա տարել են, անիմաստ տեղն  ամուսնուս ձերբակալել, ես ինչպե՞ս էս մի մատ երեխուս յոլա տանեմ, ինձ հլա չեմ ասում, բա երեխե՞ս: Դպրոցի խնդիր կա, հազար ու մի հարց կա, իսկ մենք նույնիսկ լույս չունենք: Լույսն անջատել են, գազ չկա, դե բա չեմ կարում կոմունալները վճարեմ»,-ասաց Լալա Բեռնեցյանը: Վերջինիսի ամուսինը կալանավորված է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.