
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է, որ եթե իշխանության քայլերն իր համար նույնիսկ անընդունելի են, սակայն անհասկանալի չեն: Իսկ ընդդիմադիրների քայլերն իր համար ընդհանրապես հասկանալի չեն:
Ի պատասխան
Norlur.am-ի հարցին, թե ինչու հետընտրական զարգացումներ չունեցանք՝ նա պատասխանեց. «Հետընտրական զարգացումներ չեղան, որովհետև մարդիկ ոչ մի ուժի հստակ չինդեֆիկացրին ընդդիմության հետ, չֆիքսեցին, որ սա ընդդիմադիր է, որ մինչև վերջ պայքարում է:
Ընդդիմադիր դաշտում այդ ուժերը, 9-ից հանենք ՀՀԿ-ը ու ՀՅԴ-ը, այդ 7-ից չզգացի, որ ինչ-որ մեկը հստակ գիծ է տանում, ու մարդիկ չկարողացան ֆիքսել՝ ով է մինչև վերջ գնացողը»: Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ մարդը պետք է համոզված լինի, որ դուրս գա փողոց, ի՞նչ իմաստ ունի: «Իսկ այդ բոլոր ուժերը լեգիտիմացրին ընտրական պրոցեսը, մարդիկ հավատում են մարդկանց, ովքեր հետևողական գիծ են տանում: Ես համարում եմ, որ այո, այս Ազգային ժողովը կարող է իդեալական չի, բայց լեգիտիմ է, ո՞վ չընդունեց արդյունքները»,-եզրափակեց նա: