«Ի՞նչ օգուտ է լինելու ռազմական լուծումից»

Ազգագրագետ Հրանուշ Հակոբյանը Norlur.am-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանի ապագայի մասին, փոփոխությունների մասին խոսելիս անընդհատ ասվում է, որ միակ այլընտրանքը ռազմական է: «Բայց ես շատ վստահ չեմ, որ Հայաստանի նման փոքր երկրում, շրջափակված երկրում դա լուծում է, ի՞նչ օգուտ է լինելու դրանից հետո»,-ասաց նա: Ազգագրագետը հիշեցրեց, որ պաշտպանության նախկին նախարարը հայտարարեց, որ ընդդիմություն է, սակայն չբացացեց փակագծերը, թե ինչպես կարող է Հայաստանի բնակչությանը գնալ այդ փոփոխություններին: «Իսկ մեր ընտրության հնարավորությունները գնալով սահմանափակվում են, քաղաքական ընտրությունը բռնի ճանապարհով է կատարվում»,-շեշտեց Հ. Խառատյանը: Վերջինս նշեց, որ մամուլում էլ է նկատում զսպվածություն, ինչը առկա է նաև հասարակության մոտ: Ինչ վերաբերում է նորընտիր խորհրդարանին, ապա նա ասաց, որ ձրավորվում է միակուսակցական համակարգ, ինչը մտավախության տեղիք է տալիս:
Մեկնաբանություններ