«Կուսակցություններում իշխանափոխություն պիտի լինի, առաջնորդները պիտի փոխվեն»

Գերագույն խորհրդի պատգամավոր, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աջակից Ազատ Արշակյանը կարծում է, որ այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցել համապետական ընտրություններին, պետք է լուծարվեն: «Իսկ նրանք, ովքեր մասնակցել են ու ցածր արդյունքներ են ստացել, նրանց մոտ պետք է լինի իշխանափոխություն»,-ասում է նա: Ըստ Ազատ Արշակյանի` բոլոր դաշինքներում էլ իշխանափոխության կարիք կա, այդ թվում և իր համակրածում: «Առաջնորդները պետք է փոխվեն: Ներքին ընտրություններ պիտի լինեն: Այդ ուժերի համար սթափվելու ժամանակն է եկել: Այդ պարտությունները նաև կուսակցությունների ներքին խնդիրների մասին են վկայում, իսկ ի՞նչ է դա նշանակում, նշանակում է, որ պետք է այդ կուսակցություններում փոփոխություններ լինեն, նշանակում է, որ նրանք ներքին խնդիրներ ունեն, այդ խնդիրներին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, դրանք պետք է լուծել»,-Norlur.am-ի հետ զրույցում նկատեց նա:  
Մեկնաբանություններ