Էս էլ սենց փոզմիշ էղավ

Հայ-իրանական հարաբերությունների խորացման անհրաժեշության մասին շատ է խոսվել: Շատ վերլուծաբաններ հենց  այս երկիրն են համարում Հայաստանի համար  իր ռազմավարական նշանակությամբ երկրոդը  Ռուսաստանից հետո: Հատկապես վերջին շրջանում, երբ թվում էր` ԵՏՄ-Իրան տնտեսական հարաբերությունները հետզհետե ջերմացման միտումներ են դրսևորում, Հայաստանում ակտիվացել էին հայ-իրանական տնտեսական համագործակցության խորացման մասին խոսակցությունները, նույնիսկ Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտի էին պլանավորում ստեղծել: Բայց հիմա, երբ պարզ դարձավ, որ դեռևս չի ստորագրվելու ԵՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրն, այլևս ակնհայտ է դառնում, որ մի շարք ծրագրեր`մասնավորապես` վերոհիշյալ ազատ առևտրի գոտու ստեղծումը կյանքի չի կոչվելու, ինչը, փաստորեն, վատ է. Հայաստանը փաստացի զրկվելու է տնտեսություն զարգացնելու հնարավորությունից: Հարց է ծագում, սակայն, արդյոք նույն ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակ, երբ թմբկահարվում էր այդ մասին, մերոնք իրոք չէի՞ն հաշվարկել այն ռեալ հնարավորությունները, որ  այն տալու էր մեզ: Անկասկած է, որ այդ պրոյեկը չէր կարող աշխատել Հայաստանի պարագայում, քանի որ դրա համար մենք օբյեկտիվ պայմաններ չունենք. համապատասխան ենթակառուցվածքներ չկան, ու բացի այդ`աշխարհում շատ քիչ են ազատ տնտեսկան գոտիների հաջողված օրինակները: Այնպես որ` եթե նույնիսկ ստիպված լինենք կասեցնել հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտուն առնչվող ծրագրերը, դրանից երկիրն առանձնապես չի տուժելու: Իսկ Իրանի հետ հարաբերությունները խորացնելու առումով հարկավոր է ավելի մրցունակ մտահղացումներ առաջ քաշել, հարկավոր է առավել ճիշտ շեշտադրումներ կատարել, քան հիմա են անում. հայ-իրանական հարաբերություները մեծ պոտենցիալ ունեն,ու ափսոս է դրանք չօգտագործելը:  
Մեկնաբանություններ
Լրահոս