Այսպես, թե այնպես փողը բաժանվելու է, մարդիկ վերցնելու են ու ընտրելու են ՀՀԿ-ին. քաղաքագետ

Երևանում ընտրակաշառք վերցնողների ու դրանով ընտրություն անելիս առաջնորդվողների թիվը հասել է մոտ 80 տոկոսի. Norlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Սրանից հետևում է, ըստ նրա, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն ապահեվել է իր մեծամասնական ձայներն Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: «ՀՀԿ-ն էլ մոտ 25 տոկոս կշնորհի «Երկիր ծիրանիին» ու «Ելքին»,-նկատեց նա: Արմեն Բադալյանը նշեց, որ մյուս քաղաքական ուժերն էլ գիտակցելով այս ամենը որոշեցին չմասնակցել ընտրություններին: «Անիմաստ էր դառնում նրանց մասնակցությունն ընտրություններին»,-շեշտեց քաղաքական փորձագետը: Վերջինիս համոզմամբ` կարևոր էլ չէ այն, որ Երևանում «Ելքը» միգուցե ավելի շատ ընտրազանգված ունի, քանի որ այպես, թե այնպես փողը բաժանվելու է, մարդիկ վերցնելու են ու ընտրելու են ՀՀԿ-ին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.