Ժամանակը ցույց կտա, թե որը կլինի «Ելքի» ճակատագիրը

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Ելքը» բավական հաջող էր աշխատում, արդյունքում էլ ունեցավ իր 9 մանդատն Ազգային ժողովում: Սակայն, ըստ նրա, պետք չէ շտապել և ասել, թե այն կդառնա ինստիտուցիանոլ ընդդիմություն, ինչպես հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր ստեղծվում: Norlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ «Ժառանգությունն» էլ 5-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից առաջ ինչ-որ չափով նման էր այս դաշինքին, սակայն տեսանք, թե ինչ եղավ: «Ժամանակը ցույց կտա, թե որը կլինի «Ելքի» ճակատագիրը»,-նկատեց նա: Իսկ նորընտիր խորհրդարանի մասին նա ասաց, որ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք», բնականաբար, կլինեն ընդդիմադիր դաշտում, իսկ մյուս 2 ուժերը՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը կոալիցիա կկազմեն:
Մեկնաբանություններ