
Երեկ խայտառակ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Կիլիկիա ավտակայանում: Բանն այն է, որ Երևանից Վանաձոր ու Սպիտակ տեղափոխվող ուղևորների թիվն աննախադեպ շատ էր, երևի թե այն պատճառով, որ վաղը Սուրբ Հարության տոնն է, հանգստանյան օրեր են ու միաժամանակ տոն, և Երևանաբնակ վանաձորցիները վերադառնում էին: Սակայն արի ու տես, որ նման քաոսային իրավիճակը տևեց մոտ 4 ժամ, քանի որ անհրաժեշտ տրանսպորտի միջոցները չկային, որպեսզի մարդկանց տեղափոխեին: Սովորաբար ավտոկայանում մի քանի միկրոավտոբոսուս է լինում, և ուղևորների բավականաչափ հավաքվելու դեպքում այն շարժվում է:
Սակայն երեկ տրանսպորտի միջոցներն այնքան քիչ էին, որ մարդիկ ստիպված էին երկար ժամանակ սպասել, մինչև իրենց հերթը գար:
Norlur.am-ի թղթակիցը հետաքրքրվեց տեղի աշխատակիցներին, թե ինչու անհրաժեշտ չափով միկրոավտոբուսներ չեն ապահովել, ինչին պատասխանեցին, թե իրենք օրական պիտի 24 տեղափոխում ապահովեն, ինչն էլ արդեն ժամը 16:00-ի դրությամբ արել էին: