ՀՀԿ-ն ուզում է այս անգամ էլ պլստա՞լ

Հայաստանի հանրապետական կուսակցությունն ինչպես միշտ, այս անգամ էլ փորձում է ջրից չոր դուրս գալ: Երեկ հրապարակվեց ձայնագրություն, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են հավաքել «Սաս գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի քվեաները: Նա առաջադրված է եղել թիվ 2 ընտրատարածքում: Ձայնագրության մեջ երևում է, որ մարդկանց ստորացնում են, նույնիսկ սպառնում, ապա և շռայլ խոստումներ տալիս, թե ինչ կլինի ձայն բերելու կամ չբերելու դեպքում: Մի խոսքով մի խայտառակություն: Սակայն ՀՀԿ-ը դեռ պաշտոնական որևէ հայտարարություն չի տարածել սրա վերաբերյալ: Ավելին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե չի ցանկանում մեկնաբանել, քանի որ լիովին չի ուսումնասիրել այս թեման: ՀՀԿ-ում էլ, նրա խոսքով, քննարկում չի եղել այս մասին: Ստացվում է, որ կուսակցությունը լրիվ թքած ունի հասարակության վրա, որը դեռ երեկվանից զայրթույթից տեղը չի գտնում: Սոցիալական ցանցերում միայն այս թեման է, որ շրջանառվում է, քննադատություն քննադատության հետևից: ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ այսօր հերթական անգամ փայլել է իր ճատասանությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե եթե նույնիսկ մարդկանց ստիպել են քվեարկության գնալ, ապա քվեախցիկի ներսում ոչ ոք նրանց կողքին չի եղել չէ՞, նրանց չեն ստիպել չէ՞: «Ելքի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ այս մասին գրել է. Ժողովուրդ ջան, ի՞նչ բոյկոտել։ Ինչի՞ համար։ Ինչու՞ եք բարոյախրատական դիսկուրսների մեջ մտել: Քրեական օրենսգրքով ՍԱՍ-ի ձայնագրության հերոսին (և ոչ միայն) պատիժ է հասնում, ու բոլորս պիտի հետամուտ լինենք, որ ոչ ոք չպլստա։ ՀՀ քրեական օրենսգիրք Հոդված 149. Ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։
Հոդված 154.2. Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Պլյուս, աշխատանքի իրավունքի կոպիտ խախտում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.