Հանրապետականն առաջնային հարցերի ժամանակ ոչ մի հետ քայլ չի անելու

[caption id="attachment_181759" align="alignnone" width="1023"] RA NA special session with following agenda 'The 100th anniversary of the Armenian Genocide'[/caption] Քաղաքագետ Մանվել Սարգսյանը Norlur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը շատ չի տարբերվելու նախորդ 5-րդ գումարման Ազգային ժողովից: «Ընդդիմությունը փոքրաթիվ է, ինչպես և նախորդի ժամանակ էր, այսինքն հակակշիռ չի կարող լինել, իսկ Հանրապետականը կարևոր խնդիրների ժամանակ, առաջնային հարցերի ժամանակ ոչ մի հետ քայլ չի անելու»,-նկատեց նա` հավելելով, որ հույսեր կապել այս խորհրդարանի հետ այնքան էլ ճիշտ չէ: Քաղաքագետը հիշեցրեց, թե ավելի վաղ էլ էր ասել, որ ընտրությունները ոչինչ չեն փոխելու, և հենց այդպես էլ եղավ: «Ավելին, ընտրություններ Հայաստանում չկան, չեն կայացել, դժվար է այդ գործընթացն անվանել ընտրություն»: Ըստ նրա, «Ելքը» ինչ-որ հարցեր կբարձրացնի, կփորձի քաղաքականացնել Ազգային ժողովի աշխատանքները, սակայն ապարդյուն կլինի: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու խորհրդարանից դուրս պայքար, բողոք չեղավ, նա ասաց. «Դա էլ զարմանալի չէ, քանի որ Ընտրական փոփոխված օրենսգիրքն ամրապնդում էր այն մեխանիզմները, որոնք տեղ չեն թողնում բողոքարկելու։ Խոսելով նոր խորհրդարական ապագա գործելաոճից` նա շեշտեց, «Նորից ու նորից ինչ-որ տեղից պատրաստի որոշումներ են բերվելու, մտցվելու օրենսդրական օրակարգ, իսկ դրանք առանց խնդիրների քվեարկվելու և անցնելու են»:
Մեկնաբանություններ