Արամ Մանուկյանը թեև հեգնեց Սահմանադրական դատարանը, բայց դիմում են

Հայ ազգային կոնգրեսը դիմում է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքները: Այս մասին Norlur.am_ին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ այսօր ժամը 16:00ին իրենք դիմումը կտանեն ՍԴ: Իսկ թե արդյոք հավատում են, որ իրենց դիմումը պատշաճ կերպով քննության առարկա կդառնա, նա հեգնանքով ասաց. «Իհարկե, Գագիկ Հարությունյանի ղեկավարած մարմնի անաչառությանը հավատում եմ»: Ավելի վաղ հայտարարվել էր Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից, որ մի շարք ընտրախախտումներ ու կեղծիքներ են եղել: Ընտրակաշառք է բաժանվել շատ ընտրատարածքներում, մոտ 10 հազար հոգի դրանով է զբաղվել ամբողջ հանրապետությունում, իսկ մի շարք մարդկանց էլ, հազարավորների երևի թե, օգնություն է հասել քվեարկելու ընթացքում, իբր թե առողջական խնդիրների պատճառով չեն կարողանում քվեարկել: Սակայն, ըստ ընդդիմադիրների, սա ուղղորդման մասին է խոսում, այսինքն՝ մարդկանց գումար են տվել, նրանց հետ էլ եկել են ընտրատեղամաս, որպեսզի համոզվեն, որ իրենց օգտին են քվեարկում: Նշենք, որ ոչ մի քաղաքական ուժ չբողոքարկեց ընտրությունների արդյունքները: Նաև ՕՐՕ դաշինքն ինչ-որ հայտարարություններ արեց, սակայն ոչ հիմնաովին ու առանց փաստարկների: Կոնգրեսն առաջին ուժն է, որը որոշեց բողոքարկել ու դիմել ՍԴ: Խորհրդարան անցախ «Ելքն» էլ թեև 122 հազար ձայն է հավաքել, սակայն հայտարարել է, թե իրենք իրենց ձայները պահել են, էլ ի՞նչ իմաստ կա բողոքարկելու համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.