
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ «Ծառուկյան» դաշինքի, մյուս քաղաքական ուժերի չմասնակցելը Երևանի ավագանու ընտրություններին չի նշանակում, որ նրանց ձայներն օդում եմ մնացել:
Norlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տրամաբանական էր «Ծառուկյան» դաշինքի, Կոնգրեսի և մյուս ուժերի որոշումը չմասնակցել ընտրություններին: Նրա համար նաև զարմանալի չէ, որ «Ելք» դաշինքն ամենաշատ ձայնը հավաքել է հենց Երևանում:
Հակոբ Բադալյանն ընդգծեց, որ «Երկիր ծիրանի» կուսակցության համար սա լավ շանս է ցուցաբերելու ինքն իրեն, ինքնադրսևորվելու, անունը հայտնի դարձնելու:
Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց, որ հիմնական խնդիրն այն է, թե ում կհասնի «Ծառուկյան» դաշինքի ձայները: Ըստ նրա, և ընդդիմությունը կարող է ստանալ այդ ձայներից, և իշխանությունը:
Norlur.am-ի հարցին, թե ում բաժին կհասնի ՀԱԿ-ի ձայները, նա պատասխանեց, թե այդ ձայներն այնքան քիչ են, որ նույնիսկ դա կարևոր էլ չէ: