«Արթուր Բաղդասարյանը ճիշտ չի պահել իրեն»

«Այն, որ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» չհայտնվեց խորհրդարանում, նախագահականից եկած որոշումն էր: Ես կարծում եմ, որ ինքը որոշ բաներ է խախտել, ես տեսնում եմ, ինքը ճիշտ չի պահել իրեն, դրա համար էլ պատժվել է»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանը: Ըստ մեր զրուցակցի՝ Արթուր Բաղդասարյանն ուզում էր ինչ-որ բաներ, որոնք չէին մտնում նախագահականի ծրագրերի մեջ: «Ես կարծում եմ, որ պաշտոն նույնիսկ չի ստանա»,-նկատեց նա: Վերջինիս համոզմամբ՝ լավ կլինի, որ Հ3 ՀԸ մնա նրա հսկողության տա, ու նա ավելի խելացի կերպով գտնվի: Հարցին, թե ինչ պատկեր ունենք խորհրդարանից դուրս, Ս. Գիմիշյանը պատասխանեց. «Ծանր պատկեր ունենք, որովհետև ընդդիմությունը չի կարողանում դուրս գալ իր անձնական ամբիցիաներից, վիճակը ծանր է, բայց անհույս չի, որովհետև ժողովրդի 90 տոկոսն այս իշխանությանն ատում է»: Նա հավելեց, որ եթե այսպես են ընտրություններն անցկացվում, ըմբոստություն էլ չի բացառվում:
Մեկնաբանություններ