«Առյուծի բաժինը ստացել են ոչ պրոֆեսիոնալներն, ուղղակի փոողատեր մարդիկ»

[caption id="attachment_181751" align="alignnone" width="987"] RA Government presented its program to the RA NA[/caption] «Ցավում եմ, բայց այն, ինչին ձգտում էր նաև «Ելքը», տեղի չունեցավ: Նա խոսում էր, որ այժմ բալանսավորված խորհրդարան կլինի, բայց ես չեմ կարծում, որ այս խորհրդարանը բալանսավորված է»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի խորհրդարան ունենք: Ըստ Սաֆարյանի, նորընտիր խորհրդարանն արտաքին քաղաքական դիրքորոշումներից մինչև ներքին քաղաքական հարցեր ուղղակի դիսբալանսի մեջ է: «Կազմում առյուծի բաժինը ստացել են ոչ պրոֆեսիոնալներն, ուղղակի փողատեր մարդիկ, որոնց համար սա և կարգավիճակ է, և իրենց տնտեսական ու քաղաքական շահերը հետապնդող միջոց, հետևաբար, այս խորհրդարանի համար ես ունեմ մտահոգություն, որ մեր անցյալի ողբերգություններն ավելի են խորանալու, ես կազմին նայում եմ և արտաքին դիվանագիտության մեջ անելիքների առումներով և ներքին խնդիրներում»,-նկատեց նա: Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, թե միգուցե, «Ելքին» կհաջողվի ներքին քաղաքական առումով խնդիրներ ունենալ, բայց արտաքինի վերաբերյալ դրա արդյունքը կտեսնենք տարբեր վեհաժողովներում զեկույցների ձևավորման ժամանակ: «Կտեսնեք, որ սա չի կարողանում հակակշռել Հայաստանի ռուսականացման դեմ մեծացող խնդրին»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ