
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններին չմասնացող քաղաքական ուժերը և ժողովրդի վստահությունը չեն վայելում, և մյուս կողմից էլ շատ լավ գիտակցում են, որ ընտրություն չկա իրականում:
Norlur.am-ի հետ զրույցում նա ասաց. «Մարդիկ գիտեն, որ իրենք արևմտամետ են, իերնք շանս չունեն, բացի այդ իրենք բոլորը խաղեր են տվել իշխանության հետ, և Ծառուկյան դաշինքը, և ՀԱԿ-ը, վերջինս ինքն էր Ընտրական օրենսգրքի փոփոխություններն առաջարկում:
Ես կարծում եմ, որ և առաջին նախագահը, և երկրորդը , և երրորդն էլ մեկ տարվա ընթացքում կգնան, ու դա լավ է: Դա դրական եմ ես համարում, եթե այս ընտրություններում ՀՅԴ-ին էլ դուրս գցեր, ընտիր նկար կլիներ իշխանության կողմից նկարածը, իսկ մյուսներին էլ նշանակեց հաճախորդ կամ ընդդիմություն»:
Սոս Գիմիշյանի խոսքով, ժողովրդին ուզում են ջարդել, կոտրել ոգին, որ նա իրանից զզվի, դիմադրողականությունն ուզում են ջարդել. «Խնդիր ունեն պարտադրելու մեր ժողովրդն Ղարաբաղը և այլ խնդիրներ, դա հանցագործություն ու դավադրություն է մեր ժողովրդի դեմ, մենք փալուն ժողովուրդ ունենք, մենք` քաղաքական շրջանակներս, ամոթ էլ է դա էլիտա կոչել, մենք ենք մեղավոր, որ ժողովուրդը կանգնեց ու չկարողացանք իր շահն առաջնորդել:
Թող ասեն մի ժողովուրդ, որը 25 տարվա ընթացքում 5 անգամ ոտքի է կանգել, չկա նման ժողովուրդ»,-եզրափակեց քաղաքական գործիչը: