«Հիմարություն է, ինչպե՞ս կարելի է նման բան անել, Օպերան մշակույթի տաճար է»

«Հիմարություն է, ինչպե՞ս կարելի է նման բան անել, Օպերան մշակույթի տաճար է, ինչպե՞ս կարող է դառնալ ռեստորան, դրսում լիքը ռեստորան կա, ինչքան ուզում են, թող գնան, լափեն»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը՝ խոսելով Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան բացելու նախաձեռնության մասին: Ինչ վերաբերում է տեսակետին, թե աշխարհում սա ընդունված բան է, ապա քանդակագործն ընդգծեց. «Ես աշխարհում ման եկած մարդ եմ, բոլոր տեղերում կա ռեստորան ասվածը, բայց դրանք սարքվել են պրեմիերաների, բանկետների համար, ամենասիրուն սենյակն ունի Պուշկինի թանգարանը, եթե ցուցահանդես են բացում, մեծ բանկետ է տեղի ունենում, բայց իրենք ուզում են սովորական ռեստորան բացել»: Իսկ Օպերայում բաղնիքների առկայության անհրաժեշտության մասին Ֆ. Առաքելյանն ասաց, թե ասում են, որ երգիչները քրտնում են, պիտի լողանան. «Լողանալու համար սաունա՞ են սարքում, թե՞ դուշ, սաունան այստեղ պոռնոգրաֆիայի համար է: Այդ ի՞նչ բան է, գնալով մարդիկ ավելի էշություն են անում, ինչքա՞ն կարելի է: Ուզում են ծովի տակ թանգարան սարքել, Չերեմուշկայի մետրոն սարքեք: Այդպես չի կարելի»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.