«Ինտելեկտուալ մակարդակն այնքան է ընկել, որ պրիմիտիվ, պարզունակ բաների են հավատում»

«Քվեարկության ժամանակ բավական զավեշտալի տեսարանների եմ հանդիպել, որ ցույց է տալիս, որ հասարակության իրավագիտակցությունը ցածր է, որովհետև գումար վերցնելն արդեն ցածր իրավագիտակցությունն է վկայում հասարակության, նաև ինտելեկտուալ մակարդակն է ընկել, քանի որ այնքան պրիմիտիվ, պարզունակ բաների են հավատում, որ արդեն ցույց է տալիս, որ ինտելեկտուալ պոտենցիալը չունի: Դա միայն մեզ չի բնորոշ, օրինակ Նիգերը, Չաթը, Կոնգոն, բոլորն էլ այդ մակարդակների ժողովուրդներ են, և նույնն էլ մեզ մոտ եղավ»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: Ըստ նրա, քաղաքական այն ուժերը, որ չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, գիտակցում են իրենց հնարավորությունները: Նա նաև չի կարծում, որ ավագանու ընտրությունները կարող են դառնալ քաղաքական: Նա շեշտեց, որ չի կարելի ասել, թե ՀԱԿ-ը կամ պարտություն կրած մյուս ընդդիմադիրներն իրենց քաղաքական վախճանը կնքել են, սակայն եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ապա այս ուժերին ակտիվ դաշտում չենք տեսնի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.