
«Այդ ուժի հետ կապված խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ այսպես, թե այնպես կային, և նրանք պարզապես անելիք չունեն»,-
Norlur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և միջազգային հետոզոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարեց, որ չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:
Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա նա նշեց, որ կարծես թե, այս ուժը քաղաքական վախճանն է կնքել: «Այսօր լուրջ խնդիր կա, Երևանի քաղաքապետարանի ֆինանսական հոսքերը դուրս են հասարակական վերահսկողությունից, իսկ դուրս են, քանի որ քաղաքական ուժերը պատշաճ ձևով ներկայացված չեն վերահսկողական մեխանիզմներում, հետևաբար մեկը չկա, որ մի փողոցը տարին 5 անգամ ասֆալտապատում են, հարցնի ինչու, կամ ինչ եղավ նախորդ անգամվա ասֆալտապատածը:
Էլ չեմ ասում հասարակական տրանսպորտում տարիներով շարունակվող քարանձավային մակարդակի մասին: Ի վերջո, ինչքա՞ն պիտի Հայաստանի մայրաքաղաքի բնակիչը երթևեկի գազով գազելով, կամ ավտոբուս եք բերել, բայց դրանք չքվում են ժամը 20:00-ից հետո»,-նկատեց նա:
Ռ. Մեհրաբյանը ողջունում է, որ «Ելք» դաշինքը որոշել է իր մասնակցությունն ունենալ այս գործընթացների մեջ ու խնդիրներին լուծումներ տալ: