
ՀՀԿ-ի ցուցակը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կգլխավորի Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն: Այս մասին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այնուհետև ցուցակում լինելու են Սմբատ Լպուտյանը, Հովիկ Մուսայելյանը: Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ նման կերպ ՀՀԿ-ը շարունակելու է գնալ բարեփոխումների ճանապարհով:
Ինչ վերաբերում է խորհրդարանական աշխատանքներին, ապա նա նշեց, որ կոալիցիայի վերաբերյալ որևէ հարց չեն քննարկել, այդ թվում նաև «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցելու կամ չհամագործակցելու կամ կոալիցիա կազմելու հարցը: Շարմազանովից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Գագիկ Բեգլարյանը ողջունեց Տարոն Մարգարյանի՝ ցուցակը գլխավորելու որոշումը, ինչին նա պատասխանեց, որ բոլորը միաձայն նախագահի գլխավորությամբ ողջունել ու քվեարկել են այս որոշմանը:
Մամուլի հրապարակումները, թե Մհեր Սեդրակյանն էլ պատրաստվում է արտագաղթել, նա չմեկնաբանեց՝ ասելով, որ նման տեղեկություններ չունի: