Այս ողորմելիները մի մեծ խնդիր ունեն, չեն հասկանում, որ առանց ԱԻՄ-ի վերջին հիսուն տարիներին ոչ մի բան չի եղել

<Մենք հստակ որոշել ենք, ԱԻՄ-ը հստակ որոշում չունի գնալ, բայց քննարկել ենք և որոշել, որ չենք մասնակցելու տեղական նշանակության ընտրություններին, որովհետև մեր ազգի առջև ծառացած խնդիրները համազգային են>,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններին պարտություն կրած ընդդիմությունը, մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին, կվերականգնի իր վարկանիշը, ընտրազանգվածը: <Բայց եթե միասնական դաշինք ձևավորելու խնդիր լինի, շատ լուրջ կմասնակցենք` միասնական դաշինքով գոնե Երևանն ազատագրելու աշխատանքներին, եթե զգանք, որ այդպիսի պատրաստակամություն կա: Այս ողորմելիները մի մեծ խնդիր ունեն, չեն հասկանում, որ առանց ԱԻՄ-ի վերջին հիսուն տարիներին ոչ մի բան չի եղել, և հիմա մեծամտաբար մեջտեղ թռնելով` կարծուն են, թե առանց ԱԻՄ-ի մի բան կանեն: ԱԻՄ-ի խնդիրն այն չէ, որ ինքն ԱԻՄ- է, ԱԻՄ-ն առաջնորդվում է Աստծով, մենք առանց Աստծո ոչինչ չենք անում: Իսկ նրանք, որ մտածում են, թե կարող են Աստծուն փոխարինել, սխալվում են>: Ըստ նրա` միշտ չի ստացվում ընդդիմության կոնսոլիդացիան, քանի որ սադրիչներ ու դավադիրներ կան:
Մեկնաբանություններ