«Սամվել Բաբայանը լուրջ գործով էր զբաղված, ծուղակից հարկավոր է նրան հանել»

«Չէ, ես նրանց շանսերը չեմ տեսնում, ես մեր շանսերն եմ տեսնում, որովհետև մեր ծրագրերի մեջ շատ սիրուն կետեր կան, որ Երևանը դառնա ՀՀ-ի, Արցախի ու սփյուռքի մայրաքաղաքը»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Ազատ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե  Երևանի ավագանու ընտրություններից առաջ ինչ ունեն քաղաքական ուժերը: Նա նկատեց, որ սիրուն ասելով նկատի չունեն ձևական դիմակ: Իրենց շանսերից խոսելով նա նկատեց. «Մենք հիմա շատ ծանր հարված ենք ստացել, եթե հասցնենք վերականգվել այս քանի օրվա մեջ, դա շատ ծանր է, երբ որ չկարողացանք  պաշտպանել մեր ակտիվիստներին, մարդկանց վրա կրակեցին, ձերբակալեցին, եթե դա հաղթահարենք, անպայման կմասնակցենք Երևանի ավագանու ընտրություններին, և հույսով եմ, որ Երևանը կդարձնենք երևանցիների համար հարմարավետ բնակավայր»: Հարցին, թե արդյոք հիմա, երբ ընտրություններն անցան, ազատ կարձակեն Սամվել Բաբայանին, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Անհրաժեշտ է ազատ արձակել, դա ծուղակ է եղել, Սամվել Բաբայանին շատ պետք էր դա, նա լուրջ գործով էր զբաղված, ծուղակից հարկավոր է նրան հանել»:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.