
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին ընդհանրապես չի բավականացնում Երևանի ճարտարապետական տեսքը:
Norlur.am-ի հետ զրույցում ճարտարապետը բարձրացրեց բազմահարկ շենքերի հարցը: «Ի՞նչ իմանանք, թե եթե երկրաշարժ լինի, այս նոր շենքերն ինչպես կդիմակայեն»,-նկատեց նա:
Նա ընդգծեց, որ խիստ կառուցապատված է կենտրոնը, բացի այդ էլ հին շենքերն էլ ապահով չեն, վթարային են:
Մկրտիչ Մինասյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ասում են, թե տուրիզմը պիտի զարգանա, սակայն մենք նույիսկ «հին քաղաք» ասվածը չունենք, որը եվրոպական երկրներում հիմնական գրավիչ մասն է հանդիսանում:
Նա չի ասում, որ բազմահարկեր կամ գունավոր շենքեր չպիտի կառուցել, սակայն ոչ կենտրոնում, ծայրամասերում կարելի է դա անել, ինչպես ուրիշ շատ երկրներում է: «Մեր սիրելի Երևանի տեսքը դարձել է սոսկալի, իսկ վարդագույն քաղաքից գրեթե բան չի մնացել»: